Դեղագիտություն
Միզասեռական կանդիդոզի բուժումը միկոֆլու դեղամիջոցով
Բանալի բառեր. Միզասեռական կանդիդոզ, միկոֆլու, ֆլուկոնազոլ
Ներածություն: Մանկաբարձագինեկոլոգիական հիվանդությունների կառուցվածքում սնկային` կանդիդային վուլվովագինիտը (ԿՎՎ) շարունակում է զբաղեցնել առաջատար տեղերից մեկը:
Համաշխարհային վիճակագրական տվյալների համաձայն, այն կազմում է վուլվայի և հեշտոցի վարակական հիվանդությունների 40-50%-ը [5]:
Վերջին տարիներին նշվում է սեռական օրգանների ստորին հատվածների ախտահարման դեպքերի, մասնավորապես` կանդիդոզի հաճախականության աճի միտում [2, 4, 5, 6]: Որպես կանոն, սնկային ծագման վուլվովագինիտը հանդիպում է վերարտադրողական տարիքի կանանց, երբեմն` դեռահասների, ինչպես նաև դաշտանադադարի և հետդաշտանադադարի շրջաններում [5]:
Կանդիդոզին հիմնականում բնորոշ է ընթացքի երկարատև և կրկնվող բնույթը, ինչպես նաև դրա ընդհանուր ձևերի զարգացմանը զուգընթաց այլ օրգանների և համակարգերի աշխատանքի խանգարումը [1, 2, 3, 7]: Ըստ Վ.Ն. Պրիլեպսկայայի (2001) տվյալների, կանդիդոզի բոլոր ձևերի թվում սնկային վուլվովագինիտը կազմում է 75% [6]:
Կանդիդոզի հարուցիչ Candida խմբի խմորասունկն ունի 170 տեսակ, սակայն 85-90% դեպքում հիվանդության հարուցիչ է դառնում C. Albicans, մյուս դեպքերում` C. Glabrata, C. Tropicans, C. Guilliermondi, C. Parapsilosis, C. Krusei, C. Pseudotropicalis և Saccharomyces ceremisiae:
Candida խմբի սնկերը պատկանում են պայմանական ախտածին միկրոօրգանիզմների շարքին, սակայն ավելի քան 90% դեպքում դառնում են ախտանշային վագինիտի պատճառ:
Հետազոտության նպատակը
Տվյալ աշխատանքի նպատակն է ուրոգենիտալ կանդիդոզի բուժման համար ՙGM Pharmaceuticals՚ դեղագործական ընկերության կողմից առաջարկված հակասնկային միկոֆլու (150 մգ) դեղամիջոցի բուժական արդյունավետության և անվտանգության գնահատումը:
Հետազոտել ենք սնկային վուլվովագինիտի ակտիվ, չբարդացած ձևով տառապող կանանց, քանի որ նման դեպքում կարելի է ավելի ճիշտ որոշել դեղամիջոցի արդյունավետությունը` նվազագույնի հասցնելով մակրոօրգանիզմի իմունային հատկությունները և վարակունակությունը:
Հետազոտության նյութը և մեթոդները
Հետազոտական աշխատանքներին մասնակցել է 25 բժշկական հաստատության 85 բժիշկ: Սկզբնական փուլում հետազոտության մեջ ներառվել է սնկային վագինիտով կամ վուլվովագինիտով տառապող 18-38 տարեկան 700 կին, որոնք ապրում էին ակտիվ սեռական կյանքով:
Հետազոտության մեջ ներառվել են ակտիվ սնկային վուլվովագինիտի կամ վագինիտի հաստատված ախտորոշումով 18-ից բարձր տարիքի կանայք: Չեն ներառվել հղիության և կերակրման շրջանում գտնվող, ֆլուկոնազոլի նկատմամբ ալերգիա ունեցող, կրկնվող կանդիդային վուլվովագինիտով, սեռական ճանապարհով փոխանցվող վարակներով (տրիխոմոնիազ, խլամիդիոզ, ուրեապլազմոզ, գոնոռեա, հերպես), մանրէային վագինոզով, չվերահսկվող շաքարախտով, ՄԻԱՎ-ով, լյարդի անբավարարությամբ կանայք, ինչպես նաև նախկինում 4 շաբաթ հակասնկային բուժում ստացածները:
Հավաքվել են բոլոր հետազոտվողների անամնեզը և կատարվել օբյեկտիվ հետազոտություն (այդ թվում նաև գինեկոլոգիական):
«Սնկային վուլվովագինիտ» կամ «վագինիտ» ախտորոշումը դրվել է համապատասխան գանգատների առկայության, գինեկոլոգիական հետազոտության օբյեկտիվ և լաբորատոր հետազոտությունների տվյալների հիման վրա: Գանգատները, կլինիկական ախտանիշների և մանրէաբանական հետազոտության արդյունքները գնահատվել են երեք բալանոց համակարգով, իսկ ախտանիշների բացակությունը` 0-ով:
Մանրէաբանական հետազոտության նպատակով հեշտոցային արտադրության ներկումը կատարվել է ըստ Գիմզա-Ռոմանովսկու պրեպարատների:
Տարբերությունների հավաստիությունը (p) որոշելու համար օգտագործվել է Սթյուդենտի t չափանիշը: Կազմվել են վիճակագրական դիագրամներ և աղյուսակներ: Հաշվարկվել են դեպքերի քանակը և տոկոսը:
Հետազոտության սխեման
Առաջին բուժայցի ժամանակ կատարվել է կանանց զննում և հետազոտվողների խմբի ձևավորում. ընտրվել է 700 կին, որոնց նշանակվել է միկոֆլու (150 մգ), եռակի` 1 դեղապատիճից 1 անգամ, բուժման I, IV և VII օրը (ներքին ընդունման համար), ինչպես նաև տեղային բուժման 10-օրյա կուրս (հեշտոցի մշակում բետադինով և կլոտրիմազոլի հեշտոցային մոմիկներ):
Երկրորդ այց. բուժման 10-րդ օրը գնահատվել են գանգատներն ու հիվանդի կլինիկական վիճակը: 87 կին չի ներառվել հետազոտության մեջ, քանի որ նրանցից 61-ն ընդունել էր բուժման ոչ լրիվ կուրսը, իսկ 26-ը` երկրորդ անգամ չէր ներկայացել: Այսպիսով, այս փուլում հետազոտվել է ընդամենը 613 կին:
Երրորդ այց. բուժման 30-րդ օրը ներկայացել է 613 հիվանդ: Գնահատվել են նրանց գանգատներն ու կլինիկական վիճակը, լաբորատոր հետազոտության արդյունքները: Այսպիսով, վերջնական արդյունքում հետազոտվել է ընդամենը 613 կին:
Հետազոտության արդյունքները
Ստացված տվյալների վերլուծության հիման վրա պարզվեց, որ հետազոտվողների հիմնական գանգատը (100%) տարբեր չափով արտահայտված քորն էր վուլվայի և/կամ հեշտոցի շրջանում, ինչպես նաև այրոցը և դիսպարեունիան (համապատասխանաբար 78% և 52%), դիզուրիան ավելի հազվադեպ էր հանդիպում (30%): Այդ ախտանիշների արտահայտվածության աստիճանը տարբեր էր, բայց գերակշռում էին միջին արտահայտվածության չբարդացած սնկային վուլվովագինիտին բնորոշ ախտանիշները: Առավել հաճախ հանդիպող ախտանիշը վուլվայի և հեշտոցի լորձաթաղանթի հիպերեմիան էր (78%), ապա հյուսվածքների այտուցը (17%) (աղյուսակ 1):
Աղյուսակ 1
Աղյուսակ 2
Աղյուսակ 3
Մշտական ախտանիշը հեշտոցից թանձր, սպիտակավուն լոռանման արտադրությունն էր:
Մանրէադիտակային հետազոտության արդյունքում բոլոր հիվանդների մոտ բացահայտվել են բազմացող մանրէային բջիջներ և/կամ կանդիդաների կեղծ միցելաներ: Արձանագրվել է լեյկոցիտների ու մանրէների միջին քանակ:
Կլինիկական և լաբորատոր հետազոտությունների վերոնշյալ տվյալները ըստ իրենց հաճախականության և արտահայտվածության աստիճանի համարվում են վուլվովագինիտի ակտիվ ձևեր:
Երկրորդ բուժայցի ժամանակ` բուժման 10-րդ օրը, հիվանդները առանձնապես լուրջ գանգատներ չեն ներկայացրել: Միայն 8-ը (1,2%) բուժման սկզբում նշեցին թեթև և կարճատև գլխացավ, 9-ը (1,3%)` սրտախառնոց: 11 հիվանդի (1,6%) մոտ բուժման առաջին օրերին նշվում էր հեշտոցի շրջանում աննշան այրոց, որը հետո վերացավ:
Օբյեկտիվ հետազոտության ժամանակ չի բացահայտվել օրգանիզմի ոչ մի համակարգի ֆունկցիայի որևէ խախտում: Գինեկոլոգիական հետազոտության ժամանակ կանդիդային վուլվովագինիտին բնորոշ կլինիկական դրսևորումների մեծ մասը բացակայում էր: Միայն 74 հիվանդի մոտ էր նշվում թեթև աստիճանի հիպերեմիա, 13 հիվանդի մոտ` էքսկորիացիաների մնացորդային երևույթներ, 25 հիվանդի մոտ` աննշան լոռանման արտաթորություն:
Վերջին բուժայցին (բուժման 30-րդ օրը) ներկայացել է 613 հիվանդ: Հիվանդները գանգատներ չեն ներկայացրել, օրգան-համակարգերում ոչ մի խախտում չի հայտնաբերվել: Գինեկոլոգիական զննման ժամանակ միայն 52 կնոջ մոտ եղել է լոռանման աննշան արտադրություն: Լաբորատոր հետազոտության արդյունքները համապատասխանում էին կլինիկական հետազոտության արդյունքներին: Մանրէադիտակային հետազոտության տվյալներով 554 հիվանդի մոտ արձանագրվել է սնկային վուլվովագինիտ` կանդիդա հարուցչի լրիվ էրադիկացիա: 59-ի մոտ մանրէադիտակային հետազոտության արդյունքում բացահայտվել են սակավաթիվ մանրէային բջիջներ և/կամ սնկերի կեղծ միցելաներ (աղյուսակ 2):
Եզրակացություններ
-
Հակասնկային միկոֆլու դեղամիջոցը` զուգակցված տեղային բուժման հետ (հեշտոցի մշակում բետադինով և կլոտրիմազոլի սուպպոզիտորիաներ) հետ, համարվում է մեծահասակների սնկային վուլվովագինիտի բուժման ամենաարդյունավետ դեղամիջոցներից մեկը:
-
Հիվանդների 91,5%-ի մոտ կլինիկորեն արձանագրվել է լրիվ առողջացում, 8,5% դեպքում` վիճակի բարելավում (աղյուսակ 3): 8,5% դեպքում հարուցչի ոչ լրիվ էրադիկացիան, հավանաբար, բացատրվում է կանանց լորձաթաղանթի իմունային յուրահատկություններով, ինչպես նաև հարուցչի ավելի բարձր վարակունակությամբ:
-
Հակասնկային միկոֆլու դեղամիջոցը օրգանիզմի կողմից հեշտ է յուրացվում, դրան բնորոշ չեն կողմնակի լուրջ բարդությունները:
-
Խորհուրդ է տրվում հարուցչի ոչ լրիվ էրադիկացիայի դեպքում հիվանդներին նշանակել միկոֆլու հակասնկային դեղամիջոցը` շաբաթը մեկ անգամ 150-ական մգ մեկ ամսվա ընթացքում խմելու համար:
Գրականության ցանկ
-
Barclay L., Lie D. Weekly Maintenance Fluconazole Reduces Rate of Recurrent Vulvovaginal Candidiasis.- Medscape Medical News, New England Journal of Medicine; 2004, p. 13-18.
-
Eschenbach D. Maintenance Fluconazole Therapy for Recurrent Vulvovaginal Candidiasis. New England Journal of Medicine, 2004, p. 19-23.
-
Ferris D., Nyirjesy P. Over -The-counter antifunginal drug misuse. Journal of the American Sexually Transmitted Disease Assotiation, 2006, p. 32-35.
-
French L., Horton L., Matousek M. Abnormal vaginal discharge: what does and does not work in treating underlying causes. The Journal of family practice, 2004, p. 12-14.
-
Mushburn J. Etiology, Diagnosis and Management of Vaginitis - j. Midwibery Womens Health, 2006, v. 51 (6), p. 423-430.
-
Прилепская В.Н. Клиника, диагностики и лечение вульвовагинального кандидоза.Гинекология, 2001, 600 с .
-
Workowski K., Berman S. Sexually Transmitted Diseases Treatment Guidelines, 2006, MMWR, 55(30). p. 1-94.
Կարդացեք նաև
Բանալի բառեր. դեղագործական մարկեթինգ, սպառողի վարք, դեղագործական կազմակերպություն, ծառայություն
Գրականության տվյալները հավաստում են, որ վերջին տասնամյակներում դեղերի մանրածախ վաճառքը դարձել է մի շարք պետությունների տնտեսական աճի շարժիչ ուժերից մեկը...
Բանալի բառեր. արաբինային և բասորինային կամեդներ, սպեկտրային վերլուծություն
Ամբողջ աշխարհում հայրենական հումքային պաշարների հանդեպ աճող հետաքրքրություն-ների հետ կապված մեծ նշանակություն է ձեռք բերում Հայաստանի բնական հումքային աղբյուրների ուսումնասիրությունը...
Բանալի բառեր. կանխարգելում, սրտի իշեմիկ հիվանդություն, ստատիններ, հակալիպիդեմիկ բուժում, ատորվաստատին
Սիրտ-անոթային հիվանդությունների (ՍԱՀ) կանխարգելման հրատապության խնդիրը...
Երբ կոլխիցինի որոշակի դեղաչափի ֆոնի վրա պարբերական հիվանդության բուժումից բավարար կլինիկական արդյունք չի ստացվում, ապա կարելի է կիրառել համալիր բուժում...
Բանալի բառեր. պորֆիրիններ, մետաղապորֆիրիններ, հիպերտենզիա, հակաօքսիդանտ
Վերջին տարիներին աճել է հետաքրքրությունը պորֆիրինների և մետաղապորֆիրինների սինթեզի, քիմիական և կենսաբանական հատկությունների ուսումնասիրության նկատմամբ...
Բանալի բառեր. գլխուղեղի թարախաօջախային ախտահարում, գլխուղեղի թարախակույտ, գլխուղեղի էմպիեմա, կոնսերվատիվ բուժում, հակաբիոտիկային թերապիա, հակաբիոտիկոգրամմա, բակտերիաբանական հետազոտություն...
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
- Ժողովրդական դեղամիջոցներ
- Հղիություն. 4-րդ ամիս
- Հղիություն. 7-րդ ամիս
- Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
- «Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
- Հղիություն. 6-րդ ամիս
- Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
- Ամուսնական առաջին գիշերը
- Ընկերության մասին
- Ինչպես ազատվել անցանկալի մազերից
- Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
- Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
- Դդում
- Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
- Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
- Սեռական գրգռում
- Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
- Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
- Չիչխանի օգտակար հատկությունները
- Հղիություն. 1-ին ամիս
- Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
- Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
- Դիմակներ` մազերի համար
- Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
- Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Ընտրություն ըստ հորոսկոպի
- Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
- Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
- Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
- Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
- Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
- Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
- Էկզեմայի տեսակները և բուժումը
- ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
- Իրիդիոսքրինինգ
- Գամմա-դանակը նշտարի փոխարեն